Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. Կիբեռոստիկանություն
Իրավունք
16:31 08/12/2025
Հայաստան

Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. Կիբեռոստիկանություն

Միջազգային համագործակցության շնորհիվ արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից ու ավելացնում, որ արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder