Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, Արթիկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սևան քաղաքում մառախուղ է։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մեղրիի լեռնանցքում, Ապարանի և Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Սիսիանի, Արագածի, Արմավիրի և Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։ Սևանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։