Ոստիկաններն ուշացումով արդեն ժամանել են «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միհրան Հակոբյանի մոտ. Կարեն Վրթանեսյան
Քաղաքական
16:11 08/12/2025
Հայաստան

Ոստիկաններն ուշացումով արդեն ժամանել են «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միհրան Հակոբյանի մոտ. Կարեն Վրթանեսյան

Քաղաքական վերլուծաբան կարեն Վրթանեսյանը գրում է.

«Միհրան Հակոբյանի վրա հարձակվել են օրը ցերեկով «Դալմա մոլի» հետևի ավտոկայանատեղիի մոտերքում, որը բավականին աշխույժ տեղ է, բազում տեսախցիկներով։

Այսինքն ցուցադրական է հարձակումը։

Միհրանը հիմա հետազոտման է հիվանդանոցում։ Խոսել եմ 5 րոպե առաջ, ասացին, որ ոստիկանությունից մարդ դեռ չի եկել։ Նման դեպքերում ոստիկանները սովորաբար շատ արագ են հասնում, իսկ «Իզմիրլյան» կենտրոնը ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից ընդամենը 15 րոպեի քայլելու ճանապարհ է։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ինչպես Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, Զեյթունի բաժինն էլ ԲԿ-ի հենց կողքն է։ Հավելեմ նաև, որ քննչականն էլ է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

ԹԱՐՄԱՑՈՒՄ №2. Տեղից հայտնում են, որ մոտ 10 րոպե առաջ ոստիկանությունը վերջապես ժամանել է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոստիկաններն ուշացումով արդեն ժամանել են «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միհրան Հակոբյանի մոտ. Կարեն Վրթանեսյան