Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդաշատ վայրում դիմակներով Միհրան Հակոբյանի դեմ hարձակումը ցույց է տալիս, որ «բեզպրեդել»-ը ՀՀ-ում աննախադեպ կետի է հասել. Աբրահամյան
«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը պարզորոշ ցույց է տալիս երկրում գործող բանդիտական ռեժիմի առանձնահատկություններն ու ազատ խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա շարունակել է. «Օրը ցերեկով, մարդաշատ վայրում դիմակներով այս հարձակումը ցույց է տալիս, որ «բեզպրեդել»-ը ՀՀ-ում աննախադեպ կետի է հասել:
Որքան իշխանության զոռբայությունն ու ագրեսիվ կեցվածքը սրվում է, այնքան երկրում հրահրվող հանցագործություններն առավել ակտիվ բնույթ են ստանում»։
Հիշեցնենք՝ քիչ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանն էր հայտնել, որ այսօր «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նրա փոխանցմամբ, հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրան Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։