Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մալխաս Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիան ընտրում է տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշին։ Կազմվել է հավակնորդների ցուցակ, ընդգրկված է 5 մարզիկ։ Տարվա ամենաուժեղ հունահռոմեական ոճի ըմբիշի կոչման հավակնորդներից է նաև Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։
Ցուցակում են նաև՝ Մոհամմադհադի Աբդուլլահ Սարավին, Սայեդ Էսմայիլին, Ղոլամրեզա Ֆարոխին (Իրան) և Այտժան Խալմախանովը (Ուզբեկստան)։
«Սա գրեթե անհնար է՝ հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի ունեցած մրցաշրջանները, բայց մենք ուզում ենք լսել ձեր բոլորի կարծիքը։ Գրեք ձեր կարծիքը այն մասին, թե ով էր, ձեր կարծիքով, այս մրցաշրջանի ամենաուժեղ հունահռոմեական ոճի ըմբիշը»,- նշված է Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
