Ընդդիմության այսօրվա խոսույթն այս իշխանություններից ազատվելու հնարավորություն բացարձակ չի տալիս. Հայկ Դորունց
Քաղաքական
14:25 09/12/2025
Հայաստան

Ընդդիմության այսօրվա խոսույթն այս իշխանություններից ազատվելու հնարավորություն բացարձակ չի տալիս. Հայկ Դորունց

Արդեն տևական ժամանակ է, ինչ հասարակական-քաղաքական ակտիվիստ Հայկ Դորունցն ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում։ Նրա կարգախոսն է « Ո՛չ միանձնյա իշխանության հնարավորությանը»։ Ակցիայի պաստառներում Դորունցը ներկայացրել է նաև խնդիրները և իր նպատակին հասնելու օրակարգը։ Նա Ազատության հրապարակում զրուցում է քաղաքացիների հետ,  նրանց ներկայացնում իր գաղափարները, լսում հնչած կարծիքները։ Panoarama.am-ը Դորունցից պարզեց, թե որոնք են իր ակցիայի նպատակները և ինչ է նա առաջարկում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերին և հասարակությանը։

«Հանդես եմ գալիս ընդհանրապես փոխոխությունների և մասնավորապես սահմանադրական փոփոխություններն առաջնահերթություն դարձնելու առաջարկով։ Միևնույն ժամանակ այդ հարցը դիտարկում եմ այն հնրավոր տարբերակը, որի շուրջ կարելի է համախմբել քաղաքական ուժերին, շարունակաբար՝ նաև հանրության մեծ մասին՝ այս իշխանություններից ազատվելու համար։

Խոսելով սհմանադրական փափախությունների մասին՝ նկատի ունեմ կառավարման ձևը, բնույթը։ Սահմանադրությունը լայն լիազորություններ է տալիս մի անձի, բացարձակ չկան հավասարակշռման, հակակշռման մեխանիզմներ։ Փոփոխությունների գրավականը համարում եմ սահմանադրական բարեփոխումները։ Միակ բանը, որի շուրջ քաղաքական ուժերը կարող են համախմբվել 2026 թ. ընտրություններին ընդառաջ, երկրի ներսում խաղի կանոների փոփոխության  հարցն է, որպեսզի վաղը նրանցից ով էլ գա իշխանության այսքան մեծ լիազորություններով և լծակներով օժտված չլինի։

Կարճ ասած՝ հաջորդ  որևէ կառավարություն, պետք է ձևավորվի միան Սահմանադրության և Ընտրակա օրենսգրքի միանձնյա իշխանությունը բացառող փոփոխություններ իրականացնելու և նոր ընտրություններ կազմակերպելու համար, և՝ կարճ ժամանակում 1, 1.5 կամ 6 ամիս ժամանակահատվածում, անգամ եթե այդ կառավարությունը ձևավորվում է 2026 թվականի հերթական ընտրությունների արդյուքնում

 Իմ խորին համոզմաբ այն խոսույթը, որն ունի այսօրվա ընդդիմությունը, բացարձակ հնարավորություն չի տալիս այս իշխանություններից ազատվելու։ Այն մեծ հաշվով սահմանափակվում է «Նիկոլը վատն է, նա պետք է գնա» խոսույթի շրջանակներում։ Այն ցնցումները, որ ունեցանք և այս խոսույթը չի օգնել որպեսզի Փաշինյանին հեռացնեն, առավել ևս 2026 թվականին այդ խոսույթը բացարձակ չի օգնելու և կանգնելու ենք մի մեծ վտանգի առաջ, որ այս իշխանությունը կարող է նորից վերարտադրվել։ Մի քանի խոսույթներ կան, որ խիստ խանգարում են այսօրվա ընդդիմադիր ուժերին, դրանք են «Արևմուտք-Ռուսաստան» խոսույթը։ Վերջինս եթե ավելի բարվոք վիճակում լինեինք, կարող է պետք լիներ, բայց այս իրավիճակում, երբ շատ-շատերը գտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ սպառնալիք է պետականության պահպանմանը և շարունակում են նման խոսույթով հանդես գալ, այն իմ կարծիքով սխալ է և պառակտում է հասարակությունը։ Իմ կարծիքով մյուսը «Նախկին-ներկա» խոսույթն է։  Այն անընդունելի խոսույթ է այսօր, հատկապես՝ ընդդիմադիրների շրջանում, երբ մեկը մյուսից փորձում է առանձնանանլ։ Այն ոչ թե նրանց կօգնի ավելի շատ ձայներ ունենալ, այլ ընդհակառակը՝ կխանգարի։

 Երկու շատ վատ խոսույթ, որոնք ուղղակի պառակտում են մեր հասարակությանը, «Նիկոլը վատն է, ես լավն եմ» և «Նիկոլը թող գնա, ես գամ, ինձ ընտրեք» կամ «Ես լավն եմ, մնացած բոլորը վատն են»։ Հատկապես վերջին երկու խոսույթի պայմաններում ես մի քիչ դժվար եմ պատկերացնում այս իշխանությունների հեռացումը։

 Մենք պետք է հույսներս դնենք ներքին ռեսուրսների վրա, ոչ թե գրավել արտաքին ուժերի ուշադրությունը,  որ նրանք գան ինչ-որ քաղաքական ուժի օգնեն Նիկոլ Փաշինյանին հեռացնեն, որ ինքը գա իշխանության։ Այդ պարագայում ես խիստ անհավանական եմ համարում նրա հեռացումը։ Բայց ինքնին Նիկոլ Փաշաինյանի հեռացումն իմ համար անընդունելի է։ Փաշինյանի հեռացումն առհասարակ մեր ընդդիմադիր ուժերը համարում են որպես նպատակ։ Պատճառներց մեկը հենց դա է, որ չի ստացվում հեռացնելը։

 Ընդդիմությանն եմ դիմում՝ ի՞նչ ակնկալի ժողովուրդը որպեսզի գա ձեր հետևից, քանի որ եթե չգա, չեք կարող հեռացնել։

Ամենակարևոր բանը, որ իրենք կարող են ժողովրդին տալ ու չեն ուզում տալ, այն արդարության զգացումն է, որ իշխանությունը ոչ թե նույն հարթության վրա պետք է դրվի պետության հետ, այլ պետք է գոյություն ունենա իստիտուցիոնալ հողի վրա դրված պետություն և նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ X ժամանակով գա, իր պարտքը տա հասարակությանը, իր ունեցած պատկերացումները կարողանա կամ չկարողանա իրականացնի մեր պետության մեջ և գնա արժանի կամ ոչ արժանի հանգստի։

Այս բոլոր խոսույթներին ի հակադրություն ես առաջարկում եմ խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, որ նրանցից ոչ մեկն, ով որ գա իշխանության, այսքան մեծ լծակենր և հնարավորություններ չունենա։ Պետք է լինեն իրական հակակշռման, հավասարակշռման մեխանիզմենր, որ գան կարճ ժամանակում նման փոփոխություններ իրականացնեն և նոր ընտրություններ կազմակերպեն՝ նոր պետական կառավարման բնույթի շրջանակներում։ Ինչպես Ստեփան Դանիելյանն է ճիշտ ասել. «2027 թվականին, խնդրեմ, կերեք զմիմյանս,  բայց 2026 թվականին իշխանության հարց չպետք է լինի։»...

Այն պարագայում, երբ ամբողջ քաղաքկան ընդդիմադիր դաշտը սպասում է կոնսեսուսի, որ մեզանից ով էլ վաղը գա իշխանության պետք է գնա նման փոփոխությունների և նոր ընտրություն կազմակերպի։ Չեմ բացառում հավանականությունը, որ հսարակության մոտ կարող է վստահություն առաջանա ոչ թե առանձին քաղաքական ուժերի, այլ առհասարակ քաղաքական համաարգի հանդեպ»,-ասաց Հայկ Դորունցը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder