Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոռուպցիան այսօր Հայաստանում բարգավաճում է՝ ի դեմս այսօրվա կառավարության. Գնահատում են քաղաքացիները
Սկսած 2003 թվականից, ամեն տարի դեկտեմբերի 9-ին աշխարհի երկրներում նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Panorama.am-ը քաղաքացիների շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու նրանց կարծիքը Հայաստանում առկա կոռուպցիայի մակարդակի և դրանում ՀՀ գործող իշխանության դերի վերաբերյալ։
Քաղաքացիների պատասխանները՝ ստորև.
«Կոռուպցիան ո՞ր երկրում չկա, որ Հայաստանում չլինի։ Կոռուպցիան այնպիսի բան է, որ բոլոր բնագավառներում կա ու կարա լինի»,
«Իհարկե կոռուպցիա կա։ Կոռուպցիան եղել է կա ու կլինի, դրա վերջը չկա։ Լավն այն է, որ տոկոսը ցածր լինի, թե չէ առանց դրա ոչ մի երկիր չկա»,
«Կոռուպցիան սաղիս մեջն ա»,
«Ինձ համար այս իշխանությունը, իդեալական իշխանություն է, այսինքն անում է այն, ինչը, որ մենք ժամանակին երազում էինք»,
«Նիկոլի զոմբիները սիրում են հիշել, որ տնտեսության մեջ ասֆալտ է արվում, կամ դպրոց է կառուցվում։ Ասֆալտ արվում է, որովհետև ասֆալտ անելուց ամենամեծ կոռուպցիայի ռիսկերն են, ու այն շատ ձեռնտու է։ Ասֆալտ բոլորն են արել, ու բոլորն էլ այդ կոռուիպցիայի մշակված եղանակը տեղը տեղին արել են»,
«Կոռուպցիան չի վերացել, քոնի որ հենց իրենք են կոռուպցիայի մեջ թաթախված, հանձինս մեր քաղաքապետի»,
«Բոլոր ոլորտներում էլ կա՝ զինվորական ոլորտում, բժշկական, եթե ուզում ես գնաս բժշկի»,
«Եթե ուզում են, որ կոռուպցիա չլինի, ուրեմը պետք է աշխատատեղով ապահովեն, եթե ոչ՝ կոռուպցիան բոլորիս մեջն է, սաղ էլ ուտել են ուզում, սաղն էլ ստամոքս ունեն, ոչ մեկը ոչ մեկին թող չմեղադրի։ Եթե մարդկություն կա, ուրմը կոռուպցիա կա»,
«Բացառվում է, որ որևէ երկրում կոռոպցիա չլինի, խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, թե ինչ աստիճանի է, դա է փոխում երևույթը։ Այսօր կառավարական համակարգն հենց ինքն է ամբողջը կոռուպցիոն համակարգ»,
«Պետք է շատ ուշադիր լինեն, ոչ թե ոստիկաններ շատ ունենան, այլ աշխատողներ, որ հսկեն»,
«Ցանկալի է, որ մարդ մնան, եթե էշի քուռակ են, չի լինում։ Էշի քուռակների հետ չի լինում։ Մեր շարջապատում շատ են էշի քուռակները»,
«ի դեմս մեր այսօրվա, այսպես կոչված, կառավարության, չնայած 30 տարիներ շարունակ և դրանից առաջ՝ Սովետական տարիներին էլ կոռուպցիան եղել է, բայց հիմա նոր թափ է հավաքել և այլ մասշտաբներով է ծաղկում կոռուպցիան»,
«Կոռուպցիան լավ ծաղկում է, մեր երկիրը հիմնված է կոռուպցիայի վրա, ցավոք սրտի... Լացելով եմ ասում, ուղղակի արցունքներս չեն երևում»,
«Թալանել են ու թալանը պետք է ամեն ձևով հետ բերեն և չև չկա, որ չբերեն ամոթ կլինի»,
«Ինձնից լավ գիտեք, որ կա կոռուպցիա, ով որ կոռուպցիայի մեջ է, նրան հարցրեք»,
«Կոռուպցիան ամենուր է, փողոց մաքրողներից սկսած դպրոցներով վերջացրած, դրա համար քանդվեցին մեր դպրոցները, ԲՈւՀ-երը, ակադեմիաները կրթական հաստատությունները։ Մենք ճարտարապետ ժողովուրդ լինելով այսօր ճարտարապետություն չունենք։ Շիրազի թաղմանը մաթենադարանից մինչև ծածկած շուկա մարդկանցով լցված էին, որովհետև գիտեին, թե, ով է Շիրազը, դե հիմա հարցրեք, թե քանի հոգի կիմանա, թե ով է Հովհաննես Շիրազը։ Սա կոռուպցիայի արդյունքն է»,
«30 տրավա մեջ մեր արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ դոլար, իսկ հիմա 14 մլրդ է։ Ընդ որում, վերջերս Նիկոլի կողմից հղում արվեց, որ այն արվել է ռազմական ձեռքբերումների համար։ Հարց է առաջանում, եթե ռազմական բյուջեն 200 մլն-ով կրճատվել է, այդ միլիարդներն ինչպես է ռազմական բյուջեի վրա օգտագործվել։ Այսինքը, առաջին հերթին ռազմական բյուջեի հաշվիկ է, որ գրանցվել է։ Ում հետ է ինքն ապրում, դրա անունով ինչ-որ տեղեր քցված ինչ-որ բաներ։ Կարծում եմ առաջինը դա և ցանկացած բնագավառում կա կոռուպցիան։ Օրինակ վարորդական իրավունքը, որ ստանում են, կրկին նույն ձևի, չէ նույն ձևի չէ՝ ավելի քիչ մարդ է ստանում, աբյց ավելի թանկ գնով։ Այդ սխեման, իմ կարծիքով, բոլոր տեղերում է գործում։
Քաղաքացիների ակրծիքներն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։