Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լռությունը կլինի անպատասխանատվության և անարդարության հավանություն. Ի պաշտպանություն Բաքվում պահվող գերիների ակցիա ՄԱԿ-ի դիմաց
«Այսօր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է նշում, որը ձևակերպեց համամարդկային արժանապատվության, ազատության և իրավական անվտանգության հիմքերը»,-ասվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ կազմակերպված «Բաքվում հայերն ապօրինաբար են պատանդառվել» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ հնչեցված հայտարարության մեջ։
Նշվում է, որ օրը կարևոր առիթ է ոչ միան նշելու հռչակագրի ծնունդը, այլ վերահաստատելու հավատարմությունը նրա սկզբունքներին, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար՝ անկախ քաղաքական, աշխարհաքաղաքական և ռազմական հանգամանքներից։
«Այսօր՝21-րդ դարում տեղի են ունենում կեղծ դատավարություններ հայ ռազմագերիների դեմ, որտեղ խախտվում է նրանց իրավունքները։ Հայ ռազմագերիների պահման վերաբերյալ հասանելի տեղեկությունները ցույց են տալիս մի շարք հիմնարար խնդիրներ՝ գերիները երկարատև ժամանակով զրկված են լինում ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորությունից»,-ասվում է նամակի մեջ, որը հանձնվեց ՄԱԿ գրասենյակին։
Հայտարարության մեջ նշվեց, որ միջազգային զեկույցներում ընդգծվում է, որ նրանց նկատմամբ իրականացվող վարույթներն ,ինչպես նաև պահման ռեժիմները չեն ապահովում գերիների համար սահմանված նվազագույն երաշխիքները, գերության ընթացքում իրենց իրավունքների իրականացումը սահմանափակված է՝ այցելությունների սահմանափակում, փաստաբանի լիարժեք աջակցության բացակայություն, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվության պակաս, և գործերի քննության ընթացքում գերիների իրավունքների ոչ պատշաճ ապահովում։
«Այս պայմաններում յուրաքանչյուր գերի ոչ թե պարզապես ազատությունից զրկված անձ է, այլ մի իրավիճակում գտնվող մարդ, որի նկատմամբ կիրառվող ընթացակարգերը չեն համապատասխանում միջազգային չափանիշենրին.
Կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանությանը անմիջապես միջամտել և պահանջել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ազատում, գնահատել նրանց դատավարությունները, ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանություն և պահնպանել մարդու հիմնարար իրավունքների անխոչընդոտ իրացումը։
Այսօր մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրվա առթիվ մենք հիշում ենք. որ իրավունքները չեն սահմանափակվում միայն տողերով այդ իրավունքները պահանջում են պաշտպանություն, արձագանք և գործողություն։
Աշխարհը, որ հավատում է արդարության և մարդու ազատության սկզբունքներին, չի կարող լռել այդ լռությունը կլինի անպատասխանատվության և անարդարության հավանություն»,-ասվում է հայտարարության մեջ։