Մեգաերկրաշարժի նախազգուշացման մասին հայտարարություն է տարածվել Ճապոնիայում
Հասարակություն
14:23 10/12/2025
Աշխարհ

Մեգաերկրաշարժի նախազգուշացման մասին հայտարարություն է տարածվել Ճապոնիայում

Ճապոնիան երկրի հյուսիսային հատվածի համար հայտարարել է մեգաերկրաշարժի մասին նախազգուշացում։ Պաշտոնյաները նշում են, որ 8 կամ ավելի մագնիտուդով ցնցումների հավանականությունը ցածր է, սակայն բնակիչները պետք է պատրաստ լինեն դրանց։ Այդ մասին հաղորդում է  The Guardian-ը։

Նախազգուշացումը տրվել է Ճապոնիայի գլխավոր կղզու Հոնսյուի ամենահյուսիսային պրեֆեկտուրայի՝ Աոմորիի արևելյան ափին տեղի ունեցած 7.5 մագնիտուդով երկրաշարժից հետո։

«Վնասները աննշան էին. 34 մարդ վիրավորվել է, հիմնականում՝ աննշան, և որոշ վնասներ են հասցվել ճանապարհներին և շենքերին», - նշվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder