Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի ներկայացուցչությունում այսօրվա խուզարկության արդյունքը՝ ջարդված չհրկիզվող պահարան և «Ազատ Արցախ» թերթի մեկ օրինակ
Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը: Փաստաբան Ռոման Երիցյանը լուսանկար է հրապարակել ու գրել.
«Այսօրվա խուզարկության արդյունքում ջարդված չհրկիզվող պահարանը և հայտնաբերված հանցավոր առարկաները՝ դատարկ թղթապանակներ և «Ազատ Արցախ» հանրապետական թերթի մեկ օրինակ»։
Լրագրողներին նա ասաց. «Չակերտավոր իրավական, բայց իրականում քաղաքական պրոցես է։ Փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ բացված չհրկիզվող պահարանից հայտնաբերել են դատարկ թղթապանակներ, նաև «Ազատ Արցախ» թերթը։ Հետո թողեցին այսպես։ Գույքի փչացման համար ով է պատասխաատու, դեռ կպարզենք։ Շնորհակալություն, որ չառգրավեցին «Ազատ Արցախ» թերթը։
«Մենք զգուշացրել ենք՝ առգրավված համակարգչի կոշտ սկավառակները, վերաբերելի չեն վարույթին»,–ասաց նա։»։
