Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում. Աբրահամյան
Քաղաքական
13:12 11/12/2025
Հայաստան

Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում. Աբրահամյան

«Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում»,- հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում»,- գրում է նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder