Բաքվում ձերբակալվել են պետական մաքսային կոմիտեի հինգ աշխատակիցներ
Իրավունք
17:18 11/12/2025
Տարածաշրջան

Բաքվում ձերբակալվել են պետական մաքսային կոմիտեի հինգ աշխատակիցներ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի հինգ աշխատակիցներ են ձերբակալվել Բաքվում։ Դեպքի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները

«Այսօր առավոտյան ձերբակալվել են պետական ​​մաքսային կոմիտեի ծովային տրանսպորտի և էներգետիկ ռեսուրսների գլխավոր մաքսային վարչության աշխատակիցներ Հեյդար Էյվազովը և Թամերլան Ախունդզադեն։ Ավելի վաղ պետական ​​մաքսային կոմիտեի ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել էին Ադրբեջանի գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատարանը նրանց նախնական կալանք է նշանակել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.4, 213-1.2.2, 213-1.2.3 և 308.2 հոդվածներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder