Գործարարներին քաջալերում եմ, որ գան և «աբգոն» անեն, այն շատ կառուցողական «աբգոն» է. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
14:03 11/12/2025
Տարածաշրջան

Գործարարներին քաջալերում եմ, որ գան և «աբգոն» անեն, այն շատ կառուցողական «աբգոն» է. Նիկոլ Փաշինյան

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հիմա բոլորովին այլ համատեքստ է ստացել»,-Գերմանիայում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը և պարզաբանեց, որ «Խաղաղության խաչմերուկ և Trepp-ուղու ծրագրի շրջանակներում Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է Կենտրոնական ասիայից ԵՄ երկաթուղային կապի հաստատում, նաև ավտոտրանսպորտի և նոր խողովակաշարերի իրականացում։

Այսօր ինձ համար ակնհայտ է, որ Կենտրոնական ասիայից եվրոպա ապագայի մի X պահի անպայման «կանաչ ջրածնի» խողովակաշար է գնալու»,-ասաց Փաշինյանը և, նշելով, որ այն ձեռնտու է տարածաշրջաի և ԵՄ երկրներին, հավելեց. «Համբուրգում գործարարա համայնքի հետ հանդիպման ժամանակ ես մի միտք ասացի. տեսեք օգոստոսի 8-ին կարևո քաղաքական որոշում կայացվեց և քաղաքական առաջնորդություն ցուցաբերվեց,  բայց ես զգում եմ, որ տնտեսությունը մեզ՝ քաղաքական գործիչներիս վազանցում է  և դա շատ լավ նորություն է. որովհետև այդ տնտեսական հետաքրքրությունները, որոնք Հայաստան-Ադրբեջան  հարաբերություններում և ավելի լայն համատեքստում ձևավորվում են, կայունության և անվտանգության ամենահուսալի երաշխիքն են, որովհետև, երբ տարածաշրջանի բիզնեսները սկսեն իրար հետ փող աշխատել,  և ամեն մկն իրենց երկրներին բերեն լրացուցիչ եկամուտներ,  այդ ժամանակ այդ երկրներից ոչ մեկը մյուսի  և ընդհանրապես տարածաշրջանի ապակայունացման նկատմամբ հետաքրքրություն չի ունենան, ընդհակառակը՝  շատ մեծ հետաքրքրություն կցուցաբերի երկրների և տարածաշրջանի կայունության համար։ Ես մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք գան և քաղաքականությանը  «աբգոն» անեն, այն շատ կառուցողական «աբգոն» է։ Սովորաբար «աբգոնը» վտանգավոր է լինում, բայց այս դեպքում  ամենահուսալի և լավ «աբգոնն» է, որ տարածաշրջանային տնտեսությունը գա տարածաշրջանային քաղաքականությանը «աբգոն» անի և իր հետերից այն քաշի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder