Ահա թանկարժեք գույքի նկարները. Նորայր Փանոսյանն արձագանքում է կառավարության նիստում դատախազի հնեչցրած հայտարարություններին
Իրավունք
16:14 11/12/2025
Հայաստան

Ահա թանկարժեք գույքի նկարները. Նորայր Փանոսյանն արձագանքում է կառավարության նիստում դատախազի հնեչցրած հայտարարություններին

Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, ՀՀ նախագահի նախկին օգնական, Սահմանադրական դատարանի նախկին գլխավոր քարտուղար Նորայր Փանոսյանը գրում է.

«Այսօր կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազը, Սևանի լճի ափի հողատարածքների վերաբերյալ քննարկման ժամանակ հիշատակելով մի քան անձանց անուններ, նշել է նաև իմ անուն-ազգանունը՝ հայտնելով, որ այդ հողատարածքների վրա կառուցվել են ինքնակամ կառույցներ,  թանկարժեք գույքեր։

Մորս, համատեղությամբ՝ հորս 2006 թ. տրամադրվել է 600 ք|մ հողատարածք կառուցապատման իրավունքով։ Տեղադրում եմ թանկարժեք գույքի նկարները։ Ահա հայտնի գուքը։ Բավականին թանկարժեք։
Հետգրություն. սպասում եմ ՀՀ նախագահի օգնական և ՀՀ սահմանադրական դատարանի գլխավոր քարտուղարի հրամանների պատճեներին՝ ի՞նչ եղան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder