ԱՀԿ. Մարդկանց 6%-ը դեռևս պայքարում է COVID-19-ի հետևանքների դեմ
Աշխարհում
12:08 12/12/2025
Աշխարհ

ԱՀԿ. Մարդկանց 6%-ը դեռևս պայքարում է COVID-19-ի հետևանքների դեմ

Աշխարհի բնակչության առնվազն 6%-ը դեռևս տառապում է COVID-19-ի հետևանքներից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահական արտակարգ իրավիճակների ահազանգման և արձագանքման բաժնի ղեկավար Աբդիրահման Մահամուդը։

Նրա խոսքով, վարակի ախտանիշները տատանվում են թեթև հոգնածությունից մինչև հիշողության խնդիրներ և «մշուշ գլխում»։

«COVID երկարատև ախտանիշները լուրջ խնդիր են։ 100 մարդուց վեցը դեռևս պայքարում են դրա հետևանքների դեմ», - ասել է նա։

Սակայն ուսումնասիրությունները կապ չեն հայտնաբերել կորոնավիրուսի պատվաստանյութերի և հիշողության կորստի նման ախտանիշների միջև։ Մասնագետը շեշտել է, որ վարակն ինքնին առաջացնում է այդ ախտանիշները, և պատվաստանյութերը օգնում են կանխել դրանք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder