Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր պրակտիկայում երբեք չենք լսել, որ քննիչը փորձի խուզարկություն կատարել փորձագետի բնակարանում. Սամվել Կարապետյանի պաշտպան
«Վարույթ իրականացնող մարմինն այնպիսի մտքեր ունի, որ փորձում է ինչ-որ նոր գործողություն կատարել, բացի քրեական գործը դատարան ուղարկելուց, բացի վերջնական լուծում տալուց»,- ասուլիսում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Լիաննա Գասպարյանը։
Նա նշեց, որ իրենց պրակտիկայում չեն լսել, որ քննիչը փորձի խուզարկություն կատարել փորձագետի բնակարանում։ Փաստաբանի խոսքով, իրենց զարմացնում է, թե 53 քննիչ ինչով է զբաղված, եթե ոչ ամեն օր նոր ինչ-որ ապօրինություն կատարելու մտքից։
«Կոչ եմ անում դադարեցվի այս աբսուրդային ժանրի ապօրինություները, գործեն օրենքի դաշտում, եթե ունեն նման խիզախություն»,- ասաց փաստաբանը։