Վարույթ իրականացնող մարմնի միակ հույսն այն է, որ ինչ-որ միջոցներով իրենց հաճո որոշումներ ստանան. Սամվել Կարապետյանի պաշտպան
Իրավունք
18:01 17/11/2025
Հայաստան

Վարույթ իրականացնող մարմնի միակ հույսն այն է, որ ինչ-որ միջոցներով իրենց հաճո որոշումներ ստանան. Սամվել Կարապետյանի պաշտպան

Հակակոռուպցիոն դատարանում  շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Այս պահին հայտարարված է ընդմիջում։ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը լրագրողներին ասաց, որ դատարանը լսել է դատավարության կողմերին։

«Այսինքն վարույթ իրականցնող մարմինը ներկայացրել է իր դիրքորոշումը, փաստաբանական թիմը բավականին ծավալուն հարցադրումներ է հնչեցրել։ Որևէ հարցի հստակ պատասխան չի եղել, քանի որ այս քրեական գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում։ Շինծու, ապօրինի, անհիմն գործ է։ Ընդհանուր գործը 18 հատորից է բաղկացած, բայց 18 հատորից որ էջն ասում ենք թերթեք, ցույց տվեք՝ ինչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ,  որևէ կերպ չեն կարողանում հիմնավորել, երրորդական, չորրորական ձևակերպումներ, հիմնավորումներ են ներկայացնում։

Իմ խորին համոզմամբ,  վարույթ իրականացնող մարմնի միակ հույսը  նրա վրա է, որ դատարանների նկատմամբ ինչ-որ ենթադրյալ  ճնշումներ բանեցնել կլինի, ինչ-որ միջոցներով իրենց հաճո որոշումներ ստանան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարույթ իրականացնող մարմնի միակ հույսն այն է, որ ինչ-որ միջոցներով իրենց հաճո որոշումներ ստանան. Սամվել Կարապետյանի պաշտպան