Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնսերվատորիայի դոցենտները միջազգային մրցույթում դարձել են «Դուետ» անվանակարգի հաղթողներ
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Մասնագիտական դաշնամուրի ամբիոնի դոցենտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը Բուդապեշտում կայացած «Danubia Talentsinternational Competition» մրցույթի «Դուետ» անվանակարգում դարձել են երկրորդ մրցանակակիր։
Երաժիշտները ներկայացրել են Ֆելիքս Մենդելսոնի “Andante & Variations” op. 83a և Սերգեյ Ռախմանինովի 6 պիես op. 11 ստեղծագործությունները։
Դուետի նախորդ հաջողությունները 2024 թվականին Բորժոմիի Թենգիզ Ամիրեջիբիի անվան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնում էր և 2020 թվականին, Էստոնիայում կայացած մրցույթում։
