Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Մարուքյան
«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Որոշումն ընդունվել է կուսակցության այսօրվա համագումարում։
Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է այլ ուժերի հետ ընտրություններին մեծ դաշինք կազմելու վերաբերյալ քննարկումների մեկնարկի մասին։ Որոշումը ստացել է համագումարի մասնակիցների աջակցությունը։
Մարուքյանը, սակայն, ընդդիմադիր դաշտի խոշորացման լոբինգով է հանդես գալիս:
Նշենք, որ այսօր նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման տասնամյակն է, ինչի առթիվ ներկայանալի միջոցառում են կազմակերպել։