Բյուրեղավանի դպրոցում վեճ եղել է, բայց Արզնիի դպրոցի սաների միջև. Տնօրենը մանրամասներ է ներկայացնում
Իրավունք
13:47 13/12/2025
Հայաստան

Բյուրեղավանի դպրոցում վեճ եղել է, բայց Արզնիի դպրոցի սաների միջև. Տնօրենը մանրամասներ է ներկայացնում

Բյուրեղավանի դպրոցում վեճ եղել է, բայց Արզնիի դպրոցի սաների միջև. Տնօրենը մանրամասներ է ներկայացնում

 Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան  ավագ դպրորցում վեճ, ծեծ եղել է, վայց ոչ նույն դպրոցի աշակերտների միջև։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց վարժարանի տնօրեն Արմեն Ավագյանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան  ավագ դպրորցի սովորողների միջև նման միջադեպ տեղի չի ունեցել։ Դպրոցում երկրորդ հերթոց սովորում են Արզնիի միջնակարգ դպրոցի սաները, վիճաբանությունը նրանց միջև է տեղի ունեցել»,-ասաց Ավագյանը։

Նրա խոսքով, քանի որ Արզնիի դպրոցը վերանորոգվում է, աշակերտները հարևան գյուղից սեպտեմբերի 1-ից իրենց դպրոցում են դասերն անում։  Հարցին, թե այդ ընթացքում նրանց մասնակցությամբ այլ միջադեպեր եղել են, Ավագյանը ասաց՝ ոչ։

Դպրոցի տնօրենն ասաց՝ դեպքի վերաբերյալ այլ մանրամասների չի տիրապետում։

Արզնիի դպրոցի հեռախոսահամարին ուղղված զանգերը մնացին անպատասխան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բյուրեղավանի դպրոցում վեճ եղել է, բայց Արզնիի դպրոցի սաների միջև. Տնօրենը մանրամասներ է ներկայացնում