Երթուղային ավտոբուսը ողջ Երևանը լցրել է թունավոր ծխով
Հասարակություն
13:51 14/12/2025
Հայաստան

Երթուղային ավտոբուսը ողջ Երևանը լցրել է թունավոր ծխով

Ֆեյսբուքյան օգտատեր Անտոնինա Նազարյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես Երևանի Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երթուղային տրանսպորտը երթևեկում է հետևից հսկայական ծուխ արձակելով։

Ողջ Մյասնիկյան պողոտան պատված է ավտոբուսից արձակված թունավոր ծխով։

Անտոնինա Նազարյանը գրել է. «Էն որ ընենց են բարելավել տրանսպորտը, որ ուզում ես երկրից արտագաղթես»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder