Այդ պաշտոնը, որ զբաղեցնում եք, թո՞ւյլ է տալիս ես չափի մանիպուլյացնել, բա եղա՞վ. Թադևոս Ավետիսյանը՝ Պապոյանին
Տնտեսություն
12:46 15/12/2025
Հայաստան

Այդ պաշտոնը, որ զբաղեցնում եք, թո՞ւյլ է տալիս ես չափի մանիպուլյացնել, բա եղա՞վ. Թադևոս Ավետիսյանը՝ Պապոյանին

«Դուք հայտարարում եք, որ էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտան կա՝ 15 հազարի մասին է խսքը, որի շրջանակներում չեն վճարելու մաքսատուրք»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Գևորգ Պապոյանին դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

 Նա հետաքրքրվեց, թե երկու տարվա արտադրության պահանջը տարածվում է այդ քվոտայի վրա, թե ոչ։

 Պապոյանը մինչ այդ հայտնեց, որ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը քաղաքացինեչը կարող են ներմուծել երկու տարվա արտադրությունից էլ հին 2019- 23 թթ-ի արտադրության էլեկտրամոբիլները, եթե արդեն պատվիրել են և դրանք ճանապարհին են և այն բարի կամքի դրսևորում է կառավարության կողմից։

Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե  մոինչև փետրվարի 1-ը սահմանը հատելուն է վերաբերում թե մաքսազերծման ներկայացնելուն։

Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, թե իր սոցիալական ցանցերի իր միկրոբլոկներում իրազեկում է տարածել, որոնք միասին 420 հազարից ավել դիտում կա։

 «Ձեր էջում ձեր ասածը և օրենքը, որ Աժ-ն է ընդունում և նախագահը վավերացնում է դեռևս մի փոքր իրարից տարբեր են»,-ասաց Ավետիսյանը և առաջարկեց որ արտոնությունը հունվարի 31-ից երկարաձգվի մինչև մարտի 1՝ հիմք ընդունելով օրենքի ընդունման օրից 3 ամիս հաշվարկը։

Գևորգ Պապոյանը արձագանքեց. «Եթե ձեր նման քվեարկեինք այս օրենքը՝ առաջին ընթերցումով չէր անցնի»։

Նշելով, որ հանձնաժողովի նիստում տեսել է թե Ավետիսյանն ինչպես է քվեարկել՝ նախարարը հավելեց. «Եթե հանձնաժողովի նիստում այս հանձնաժողովի անդամները քվեարկեին Թադևոս Ավետիսյանի նման, այս օրենքը չէր անցնի, չէր ընդունվի և մեր քաղաքացիները ստիպված կլինեին վճարել ավելացված արժեքի հարկ էլեկտրական մեքենաների համար։ Բայց քանի որ հանձնաժողովի մեր անդամները չեն քվեարկել այնպես, ինչպես Թադևոս Ավետիսյանը, մեր քաղաքացիները ստացան ավելացված արժեքի հարկի արտոնություն»։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց որ ՔՊ-ական նախարարը մանիպուլյացիայով է զբաղվում։

«Դուք կարող է ձեր անձնական շահի համար, մանիպուլյացնել։ Բա, պարոն Պապոյան, այդ պաշտոնը, որ զբաղեցնում եք, թո՞ւյլ է տալիս ես չափի մանիպուլյացնել։ Ես ձեռնպահ եմ քվեարկել մի պարզ պատճառով, որ մինչև երկրորդ ընթերցումը, այս լուծումները, որոնք մենք հիմա քննարկում էինք, ունենանք։ Նաև իմ ներկայացմամբ, մեր ՝ «Հայաստան» խմբակցությունն առաջին ընթերցմամբ այս նախագծին կողմ է քվեարկել, այդ թվում՝ նաև ես։ Էդ մանիպուլիացիան բա՞ եղավ, ինչ էինք քննարկում, ուր եք տանում։ Այդ ամենը թողեք պատասխանեք սահմանը հատելն է ժամկետը  թե ձևակերպումը»։

Պապոյանը կրկնեց, որ օրենքում նշված է մինչև2026 թ հունվարի 31-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder