Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի տարածքով նոր բեռներ են գալիս Հայաստան. ՀՀ էկոնոմիկայի նախարար
«Շարունակվում է ներմուծումը, ճանապարհին կա, շուտով կգան, ճանապարհին նոր խմբաքանակներ կան։ Կգան, դրանից հետո նոր երկրները և տոննաներով կհրապարակեմ»,- Աժ միջանցքում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ պապոյանը՝ պատասխանելով Ադրբեջանի տարածքով երկաթուղով նոր ցորենի ներմուծելու վերաբերյալ։
Նա հայտարարեց, որ ադրբեջանով եկած ցորենը 4-րդ կարգի չէ, այլ 3-րդ կարգի ցորեն է եղել, բոլորն էլ կերել են, նաև ինքը, քանի որ բերած խմբաքանակն ընդամենը մի քանի օրվա ցորեն է եղել։
Պապոյանի խոսքով նոր եկող ցորենը 3-րդ կամ 2-րդ կարգի է։
«Ադրբեջանական նավթամթերի Հայաստան ներկրման մասին որևէ նոր բան չկա։ Հարցրեք ընկերություններին՝ թող նրանք հաստատեն, կա նման բան, թե՝ ոչ»,-պատասխանելով ադրբեջանական նավթամթերք ներմուծելու մասին հարցին՝ ասաց Էկոնոմիկայի նախարարը։
Նա հայտարարեց, որ Ադրբեջանը դեռ ՀՀ տարածով վառելիք չի ներմուծում, այլ սպասում է ամբողջական կարգավորման։