Կենսաթոշակային տարիքի շեմը կփոխվի՞ Հայաստանում. Արսեն Թորոսյանի պարզաբանումը
Հասարակություն
13:57 15/12/2025
Հայաստան

Կենսաթոշակային տարիքի շեմը կփոխվի՞ Հայաստանում. Արսեն Թորոսյանի պարզաբանումը

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Արսեն Թորոսյանը լկտի սուտ է որակում այն խոսակցությունները, որ քաղաքացիների կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացվելու է։ Հիշեցնենք, որ նման խոսակցություններ սկսեցին տարածվել Նիկոլ Փաշինյանի՝ կենսաթոշակառուների մասին հայտարարությունից հետո։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման  բան չկա, մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Սա լկտի սուտ է, կան նաև այլ ստեր, որոնց առաջիկայում կանդրադառնամ»,-ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով, այդ ստերը տարածվում են հատուկ կերպով հիբրիդային հարձակումների պայմաններում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կենսաթոշակային տարիքի շեմը կփոխվի՞ Հայաստանում. Արսեն Թորոսյանի պարզաբանումը