Միքայել Սրբազանն այսօր չի տեղափոխվի ԲԿ, դատական նիստ կա
Իրավունք
12:21 15/12/2025
Հայաստան

Միքայել Սրբազանն այսօր չի տեղափոխվի ԲԿ, դատական նիստ կա

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով այսօր ժամը 15.30-ին Վերաքննիչ քրեական դատարանում կկայանա նիստ։ Panorama.am-ի հետ զրույցում Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի անդամ Մարինե Ֆարմանյանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվելու է և պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ դատավճռի դեմ արդարացման հիմքով, և դատախազության բողոքը՝ Սրբազանի դեմ պատիժը խստացնելու վերաբերյալ։

Փաստաբանը նաև ասաց, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են՝ դատական նիստով պայմանավորված այսօր Միքայել Սրբազանը քրեակատարողական հիմնարկից չի տեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների ու վիրահատության։ Սրբազանը կտեղափոխվի ԲԿ վաղը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել Սրբազանն այսօր չի տեղափոխվի ԲԿ, դատական նիստ կա