Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եկեղեցու «նորոգում» դու չես կարող անել սրբազաններով, որոնք իրենք անձնապես նորոգման մեծ անհրաժեշտություն ունեն. Վանեցյան
«Մենք չենք պաշտպանում Վեհափառին, մնացած սրբազաններին։ Այստեղ անձերի խնդիր չէ։ Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունները փորձում են դա ներկայացնել որպես անձերի դեմ պայքար, Հայ Առաքելական եկեղեցու «նորոգում»։ Ումո՞վ եք նորոգում»,- ArmLur.am լրատվականին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա, իշխանությունների սրտի սրբազանների վերաբերյալ, այն, ինչը կա հրապարակային ու ինչը կա դեռևս չհրապարակված, իրենք շատ լավ գիտեն, իրենք անզիվ չեն, իրենք եկեղեցի չեն նորոգում, իրենք եկեղեցին քանդում են։
«Քանդում են մեր ազգային արժեքը, մեր ազգային ավանդույթները, մեր ինքնությունը։ Իրենց սրտի այսօրվա հոգևորականները թող իրենք, հրապարակային, իհարկե, չեն խոսի, բայց գիշերը քնելուց իրենց հոգու առջև ազնիվ լինեն և այն տեղեկությունները, որոնք կան այս սրբազանների վերաբերյալ, հասկանան՝ իրենք եկեղեցին «նորոգում են» դրանցո՞վ, թե՞ դրանց օգտագործում են եկեղեցին քանդելու համար։
Իսկ եկեղեցի քանդել ասելով՝ քանդում են մեր ինքնությունը, մեր հայի տեսակը, մեր ավանդույթները, արժեքները։ Եկեղեցու դեմ արշավը պետք է այդ տեսանկյունից նայել»։
Ա. Վանեցյանը հիշեցրեց, որ իշխանությունները գնացել էին Մայր Աթոռի վերաօծմանը, Մյուռոնօրհնությանը։
«Ընդդիմադիրներիս չէին հրավիրել, հրավիրել էին իշխանություններին։ Այդ ի՞նչ եղավ այդ մեկ ամսվա մեջ։ Թող հեքիաթներ չպատմեն ու իրենք իրենց խղճի հետ ազնիվ լինեն։
Այսպես կոչված, հայտարարված Հայ Առաքելական եկեղեցու «նորոգում» դու չես կարող անել սրբազաններով, որոնք իրենք անձնապես նորոգման մեծ անհրաժեշտություն ունեն»,- ասաց Արթուր Վանեցյանը։