Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուկրաինայի Ռադայի կին պատգամավորը «нах...й» է ուղարկել Սիրսկու ընկերոջը. Ծեծկռտուք Ռադայում
Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Մարիանա Բեզուգլան այսօրվա նիստի մեկնարկից առաջ կարմիր ժապավեն է կապել Գերագույն Ռադայի ամբիոնի շուրջ՝ ի նշան բանակի ղեկավարության դեմ բողոքի։ Բողոքի ակցիան, ի վերջո, վերածվել է ծեծկռտուքի։
Պատգամավորը ամբիոնի արգելափակման մասին հայտնել է իր Telegram ալիքում։
Նա ասել է, որ մտադիր է արգելափակել ամբիոնը՝ պահանջելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հրաժարականը։ Հայտնում է Ctrana.ua-ն։
Բեզուգլան ամբիոնին կպցրել է թղթի թերթիկներ՝ «Սուտը ճակատում սպանում է», «Սիրսկուն պետք է ազատել աշխատանքից» և «Ռազմական բարեփոխումներ» կարգախոսներով։
Ամբիոնի արգելափակումից կարճ ժամանակ անց նա կռվի է բռնվել խորհրդարանի անդամ Սերգեյ Տարուտայի հետ, ով, ըստ նրա, «Սիրսկու ընկերն» է։ Երկու պատգամավորները սկսել են կռվել, մինչ նիստերի դահլիճում ներկաները երգում էին Ուկրաինայի հիմնը։ Երգի ձայների ներքո Տարուտան խորհրդարանի անդամների հետ միասին, պատռել է ռազմական բարեփոխումներին և ծառայության պայմաններին վերաբերող պաստառները։ Բեզուգլան փորձել է կանխել դա, ինչը հանգեցրել է ծեծկռտուքի։
Կադրերում երևում է, թե ինչպես է Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը վիճում Բեզուգլայի հետ, կոչ անում նրան հանդարտվել և պահանջում բացել ամբիոնը, սակայն նա հրաժարվում է։
Բացի այդ, Բեզուգլան պատգամավոր Նիկոլայ Տիշչենկոյին հորդորել է արգելափակված ամբիոնի մոտից գնալ «нах...й»։
Բեզուգլան նախկինում բազմիցս քննադատել է Սիրսկիին։