Ես ինձ կամ մյուսներին սուրբ չեմ համարում այս օրակարգի մեջ. Փաշինյան
Քաղաքական
13:58 18/12/2025
Հայաստան

Ես ինձ կամ մյուսներին սուրբ չեմ համարում այս օրակարգի մեջ. Փաշինյան

«Բախումների որևէ հնարավորություն բացառվում է, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն գործիքակազմը և հնարավորությունները սադրիչ գործելակերպով աջքի ընկած բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգոր»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նման կերպ պատասխանեց հարցին թե արդյոք այսօր Էջմիածնում բախումներ չեն լինելու, երբ 10 եպիսկոպոս հրավիրել են հավաք։

«Հայաստանյան Առաքելական Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Նա կրկնեց, թե ՀՀ Կաթողիկոսը և նրա նեղ շրջապատն աղանդավորներ են, ովքեր զավթել են և եղծում են Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու դավանանքը...

10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ»։

Նա հավելեց, որ այդ 10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, և Էջմիածնի վանական համալիրն իրենց են և իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են և եկեղեցում հավաքվելու նրանց հրավերը «բացարձակապես լեգիտիմ է։

«Ինչն է կապում ինձ և 10 եպիսկոպոսներն՝ բացառապես օրակարգը, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը։ Մեկ և այլ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգն անհնար է իրականացնել առանց Մայր Աթոռից կտրիճ ներսիսյանի հեռացման»,- ասաց փաշինյանը և հավելեց. «Կտրիճ ներսիսյանի որևէ որոշում ՀՀ-ն չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է... Օրինակ՝ տեր Արամ Ասատրյանը ՀՀ-ի համար շարունակում է մնալ տեր Արամ Ասատրյան և նրան կարգալույծ անելու մասին Կտրիճ Ներսիսյանի որոշումը մենք չեն ընդունել...Ես ինձ կամ մյուսներին սուրբ չեմ համարում այս օրակարգի մեջ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես ինձ կամ մյուսներին սուրբ չեմ համարում այս օրակարգի մեջ. Փաշինյան