Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Գյումրու Յոթ վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ ձախողված պատարագը Շիրակի մարզպետի ազատման պատճառ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որոշ տեղեկություններով, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ազատման գլխավոր պատճառը Գյումրու Յոթ վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ ձախողված պատարագն է: Բանն այն է, որ մարդ հավաքագրելու գործը դրված է եղել մարզպետի վրա, այն իրականացրել է Առուշանյանի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը, որը մարզպետի անունից հրահանգել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներին, որ աշխատակազմերով ներկա լինեն Յոթ վերքում, սակայն շիրակցիք պատարագը բոյկոտել էին, հաշված մարդիկ էին մասնակցում, հիմնականում Երևանից և այլ համայնքներից թափառաշրջիկների խումբն էր:
Ստացվեց, որ ոչ միայն Շիրակի թեմի հոգևորականներն ապտակեցին ապօրինի պատարագասերներին, այլև՝ ժողովուրդը, և իշխանությունն ակնհայտորեն զգացել է իր հանդեպ գյումրեցիների ատելությունը։ Չնայած մարզպետի ազատման մասին պաշտոնապես չեն հայտնել, սակայն երեկ նրան փոխարինողի անունն էր շրջանառվում, չի բացառվում, որ Առուշանյանին փոխարինի Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որն ուրացել է իր քավորին՝ Մանվել Գրիգորյանին, և անցել ՔՊ-ի թիմ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։