Բազմաթիվ զոհերի գնով իրականացրինք մեր առաքելությունը՝ հայ ժողովրդին նահատակացման այդ տրամաբանությունից դուրս բերելը. Փաշինյան
Քաղաքական
14:25 18/12/2025
ԼՂՀ

Բազմաթիվ զոհերի գնով իրականացրինք մեր առաքելությունը՝ հայ ժողովրդին նահատակացման այդ տրամաբանությունից դուրս բերելը. Փաշինյան

«Մեր կառավարության և իմ առաքելությունը համարում եմ հայ ժողովրդին նահատակացման այդ տրամաբանությունից դուրս բերելը և մենք այսօր հասել ենք դրան բազմաթիվ զոհերի և զոհողությունների գնով»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախցիների վերդարձի հարցը արտաքին քաղաքականության օրակարգից հանելն արդյոք թշնամիների օրակարգը սպասարկել չէ։

 Նրա խոսքով լրագրողի հարցը մի ճանապարհ է, որը մեր պետությունը և ժողովուրդը տանում է մանրադրամացման, ուրիշների ձեռին խաղաքարտ դարձնելու ճանապարհով։

«Հիմա մենք ասենք, որ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարագ ենք որդեգորելու, ո՞վ է շահելու դրանից, Ղարաբաղի ժողվուրդը շահելու է՞»,-հարցրեց փաշինյանը և հավելեց. «Դուք ասում եք՝ եկեք Ղարաբաղի ժողվորդին հայ ժողովրդի մնացած մասերի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակի»։

Ըստ նրա, այդ դեպքում Արցախցիները չեն իմանա, թե որն է իր տունը։

 «Ուղիղ ասում եմ, մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ տարածքում և ստանաք քաղաքացիություն»,-հայտարարեց փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder