Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից. Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն
22:17 18/12/2025
Հայաստան

Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է.

«ՀՀ իշխանությունների այսօրվա վարքագիծը հստակորեն փաստում է, որ Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից։ Նա ոչ միայն հանդես է գալիս որպես օրինազանց, այլև, դատելով ամենից, մտադիր է ոտնահարել ինչպես եկեղեցական կանոնները, այնպես էլ Հայաստանի Սահմանադրությունը։

Ես հետևում եմ այս ամոթալի իրադարձություններին և իմ լիակատար զորակցությունն եմ հայտնում Մայր տաճարում գտնվող իմ բարեկամներին։

Հստակեցնեմ՝ կառավարության գործողությունները հակասում են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին և ամբողջությամբ դուրս են թե՛ Հայաստանի ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային իրավունքի տիրույթից։

Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են այս ապօրինի հրամանները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder