Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին. Սողոյան
«Հրապարակված զեկույցի ուսումնասիրությունից ինձ համար պարզ եղավ, որ Հայաստանի կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին»,- կառավարության մոտ անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ, փաստաբան Տաթև Սողոյանը։
Նա մանրամասնեց, որ մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել է անհետ կործաների միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք դեռևս 2022 թվականին Նիդեռլանդական թագավորությունից ստացել էին դրամաշնորհ՝ իրենց կարողությունների սահմաններում իրականացնելու հետազոտութուն Հայաստանի և Ադրբեջանի հակամատության ընթացքում անհետ կորածների խնդիրների պարզաբանման, ճակատագրերի պարզման ուղղությամբ։
«Իրենք արել էին ծավալուն հետազոտություն, 2023 թ. դեկտեմբերին ներկայացրել Հայաստանում։ Հետագայում այդ զեկույցը հրապարավել է իրենց պաշտոնական կայքում։ Այդ զեկույցի ուսումնասիրությունից ինձ համար պարզ եղավ, որ Հայաստանի կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին, թե ինչեր են արել։
Իմ տեղեկություններով, Հայաստանի իշխանությունների խնդրանքով կազմակերպության պաշտոնական կայքից հեռացվել է զեկույցը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։