Չմոռանանք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ադրբեջանական թիրախում է. Արման Թաթոյան
Քաղաքական
16:56 18/12/2025
Հայաստան

Չմոռանանք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ադրբեջանական թիրախում է. Արման Թաթոյան

«Մեր Սահմանադրությամբ պետությունը ճանաչում է ազգային Եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր կյանում, ազգային ինքնության պահպանման հարցում»,-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Այդ ամենից, ըստ Թաթոյանի, հետևում է, որ վարչապետը լիազորություն չունի միջամտելու եկեղեցու գործերին և նույն սկզբունքով էլ լիազորություններ չուի իշխանության որևէ ներկայացուցիչ, առավել ևս՝ պաշտոնյաներ։

 Նա հորդորեց չմոռանալ, որ Հայ Առաքելական Եկեղեցին ադրբեջանական թիրախում է, և ադրբջանական կառավարությունը պետական ծրագրով մեր եկեղեցին հայտարարել է որպես թշնամական կառույց։

Ըստ Թաթոյանի, կատարվողը Նիկոլ Փաշինյանի օրակարգի օգտին է և դրանցի ոչ երկիրը զարգանում է, ոչ էլ աշխատատեղերն են ավելանում, անվտանգության աստիճանն էլ չի բարձրանում, առավել ևս ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն գալիս մեր սահմաններից։

«Հետևաբար՝ սա օրակարգ է, որը մեզ պառակտում է, ավելի թուլացնում։ Սրա լուծումը մեկն է, որ մենք պետք է ունենաք այնպիսի իշխանություն և պետություն, որտեղ իշխանությունը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, այլ պացառապես պահպանում է օրենքը և եկեղեցականներն էլլ այդ պայմաններում կարիք չունեն հավակնելու որևէ պաշտոնի»,- ասաց թաթոյանը

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չմոռանանք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ադրբեջանական թիրախում է. Արման Թաթոյան