ՀՀ կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին. Սողոյան
Հասարակություն
13:07 18/12/2025
Հայաստան

ՀՀ կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին. Սողոյան

«Հրապարակված զեկույցի ուսումնասիրությունից ինձ համար պարզ եղավ, որ Հայաստանի կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին»,- կառավարության մոտ անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ, փաստաբան Տաթև Սողոյանը։

Նա մանրամասնեց, որ մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել է անհետ կործաների միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք դեռևս 2022 թվականին Նիդեռլանդական թագավորությունից ստացել էին դրամաշնորհ՝ իրենց կարողությունների սահմաններում իրականացնելու հետազոտութուն Հայաստանի և Ադրբեջանի հակամատության ընթացքում անհետ կորածների  խնդիրների պարզաբանման, ճակատագրերի պարզման ուղղությամբ։

«Իրենք արել էին ծավալուն հետազոտություն, 2023 թ. դեկտեմբերին  ներկայացրել Հայաստանում։ Հետագայում այդ զեկույցը հրապարավել է իրենց պաշտոնական կայքում։ Այդ զեկույցի ուսումնասիրությունից ինձ համար պարզ եղավ, որ Հայաստանի կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին, թե ինչեր են արել։

Իմ տեղեկություններով, Հայաստանի իշխանությունների խնդրանքով կազմակերպության պաշտոնական կայքից հեռացվել է զեկույցը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին. Սողոյան