Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եկեղեցում լյուստրացիա եղավ, այս տասը հոգին բացահայտվեցին. Ա. Վանեցյան
«Նիկոլ Փաշինյանին հարցրեք, թե ինչ փոխվեց իր կյանքում, որ այս տասը սրբազանները դարձան իր հոգու սրբազանները»,-24news.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ովքեր են նրանք։
«Այսում են՝ լյուստրացիա, լյուստրացիա, լյուստրացիա։ Եղավ, եկեղեցում լյուստրացիան եղավ։ Եկեղեցում այս տասը հոգին բացահայտվեցին։ Բայց եկեղեցին այս տասը հոգին չէ։ Մենք ունենք մի քանի տասնյակ եպիսկոպոսներ, մի քանի հարյուր քահանաներ, որոնք իրական հավատավոր ժողովուրդ են, բոլորն էլ այսօր կանգնած են եկեղեցու կողքին՝ ի դեմս Վեհափառ Հայրապետի։ Ընդ որում, ես շատերի հետ եմ շփվել, այնպես չէ, որ նրանք հիացած են եղել Գարեգին Երկրորդի ծառայությունից։ Մարդիկ, որոնք ըմբոստ են եղել, խոսել են Կաթողիկոսի որոշումների դեմ, այսօր մի բռունցք դարձախ կանգնած են նրա կողքին, քանի որ հասկանում են Վեհափառ Հայրապետն ու Եկեղեցին մեկ միասնություն է»,-ասել է Ա. Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծել է, եկեղեցու դեմ արշավով Նիկոլ Փաշինյանը դուրս եկել մեր ինքնության դեմ, իսկ եկեղեցին դարեր շարունակ եղել է ու կա հայապահպանության կարևոր ինստիտուտ։ Նա ցավով փաստել է, որ այդ քանդմանը միացել են բարձրաստիճան հոգևորականներ։
«Գնացեք, տեսեք, թե ովքեր են այդ մարդիկ ծառայության վայրերում, տեսեք, թե ինչեր են խոսում նրանց մասին։ Այո, տիրադավների մասին եմ խոսում։ Դրանք Սրբազաններ չեն։ Իրական սրբազաններից առնվազը չորսն այսօր անազատության մեջ են։ Իրական Սրբազաններն այսօր համախմբած են Վեհափառի ու Եկեղեցու շուրջը»,-նշել է նա։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կողմն անցած տասը եպիսկոպոսներ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի միջոցով հայտարարել էին, որ դեկտեմբերի 18-ին կլինեն Մայր Աթոռում ու Կաթողիկոսին հանգստի կոչ կանեն։ Սուրբ Էջմիածնում հավաքված բազմաթիվ մարդիկ երեկ խափանեցին նրանց ծրագրերը՝ դուրս հանելով նրանց եկեղեցու տարածքից։
Այս եպիսկոպոսների թվում են Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։