Ակնկալում ենք՝ ամեն ինչ կլուծվի եկեղեցու ներքին խաղաղությունն ու միասնականությունը պահպանելով. Տեր Եսային՝ Արցախի թեմի առաջնորդին փոխելու պահանջի մասին
Հասարակություն
14:50 19/12/2025
Հայաստան

Ակնկալում ենք՝ ամեն ինչ կլուծվի եկեղեցու ներքին խաղաղությունն ու միասնականությունը պահպանելով. Տեր Եսային՝ Արցախի թեմի առաջնորդին փոխելու պահանջի մասին

«Վեհափառ Հայրապետն արցախցիների նամակը չի ստացել, բայց տեղյակ է այդ ամենին լրատվամիջոցներից։ Դա բաց նամակ է»,- Մայր Աթոռի բակում լրագրողներին ասաց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսը ստացել է արցախցիների նամակը, որով պահանջում են փոխել Արցախի թեմի առաջնրոդ Վրթանես Սրբազանին, ով Նիկոլ Փաշինյանին այցելած եպիսկոպոսներից մեկն է։ Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված արցախիցները պահանջում են, որպեսզի Գարեգին Երկրորդը փոխի իրենց թեմի առաջնորդին։

«Այս ամենը գործընթաց է։ Ակնկալում ենք՝ ամեն ինչ կլուծվի եկեղեցու ներքին խաղաղությունն ու միասնականությունը պահպանելով»,-ասաց Տեր Եսային:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ակնկալում ենք՝ ամեն ինչ կլուծվի եկեղեցու ներքին խաղաղությունն ու միասնականությունը պահպանելով. Տեր Եսային՝ Արցախի թեմի առաջնորդին փոխելու պահանջի մասին