Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է շարունակել իր ֆուտբոլային կարիերան «Ինտեր Միլանում»։ Այդ մասին հաղորդում է Chase-ը։
Հրապարակման համաձայն՝ իտալական ակումբն արդեն իսկ առաջին քայլերն է ձեռնարկել տրանսֆերն ավարտին հասցնելու ուղղությամբ։
Այս մրցաշրջանում Սպերցյանը բոլոր հանդիպումներում անցկացրել է 25 խաղ՝ խփելով 9 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Հայտնում է «Գազետա ռու»-ն։