Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եկեք ամուսնանանք. Լրագրողը ամուսնության առաջարկ է անում ընկերուհուն Պուտինի հետ ուղիղ եթերում
Լենտա.ռու-ն հաղորդում է, որ ռուս լրագրող Կիրիլ Բաժանովը ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ եթերում, որը զուգորդվել է եզրափակիչ մամուլի ասուլիսի հետ։
ԲաԺանովը միջոցառմանը ժամանել է կոստյումով և ձեռքին «Ես ուզում եմ ամուսնանալ» գրությամբ ցուցանակ։ «Դու արդեն հագնված ես այնպես, կարծես պատրաստ լինես ամուսնության իրական արարողությանը»,-կատակել է Պուտինը։
«Այո, իսկապես։ Գիտեմ, որ իմ ընկերուհին հենց հիմա ուղիղ գծով է հետևում։ Օլեչկա, ամուսնացիր ինձ հետ», - դիմել է Բաժանովը իր սիրելիին։
Դրանից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել։ Լրագրողը հավելել է, որ ինքը նախագահին հրավիրում է իր հարսանիքին։