Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը. ՔՊ-ական նախարար
Քաղաքական
13:19 19/12/2025
Հայաստան

Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը. ՔՊ-ական նախարար

Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Այս մասին գրում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանը։

«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder