Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր պահերին. ՄԹ դեսպան
«Տարվա այս պահին սովորաբար մտածում ենք՝ ինչ ենք արել և ինչ ենք ուզում միասին շարունակել անել գալիք տարում»,-նշել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլն իր ամանորյա ուղերձում։
ԴԵսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում դեսպանը կատարված աշխատանքը, նպատակներն ու մաղթանքները ներկայացնում է հայերենով։ Նա ընդգծում է, որ անցնող տարում Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կարևոր քայլ են կատարել՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով ռազմավարական գործընկերության մակարդակի։ Դեսպանը նաև հիշեցրել է, որ դեսպանությունում բացվել է պաշտպանության բաժինը։
«Մենք ունեցանք նաև նախարարական այցեր՝ ավելի խորացնելով մեր համագործակցությունը։ Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը՝ կրթության, բիզնեսի, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում։ Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր պահերին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,-նշել է Ալեքսանդրա Քոուլը։
Դեսպանի խոսքով, 2026 թվականը լինելու է շատ ակտիվ տարի, և Մեծ Բրիտանիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության։
«Ցանկանում եմ եմ խաղաղ ու ուրախ տոնական օրեր և հաջողություններով լի Նոր տարի»,-խոսքն ամփոփել է դեսպանը։