Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Met Office. 2026-ի միջին գլոբալ ջերմաստիճանը 1.4°C-ով բարձր կլինի նախարդյունաբերական մակարդակից
Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ 2026 թվականը, հավանաբար, կլինի չորրորդ տարին, երբ ջերմաստիճանը 1.4°C-ով կգերազանցի նախաարդյունաբերական դարաշրջանի մակարդակը։
Եվրանյուզի հաղորդմամբ, գիտնականները կանխատեսում են, որ 2026 թվականը կլինի 1850 թվականից ի վեր ամենատաք տարիներից մեկը, քանի որ ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են տաքացնել մոլորակը։
Այս ամսվա սկզբին «Copernicus»-ի տվյալների համաձայն՝ զգուշացվել էր, որ 2025 թվականը ներկայումս հավասարվում է 2023 թվականի ցուցանիշին՝ որպես գրանցված երկրորդ ամենատաք տարին. 2025 թվականի հունվարից մինչև նոյեմբեր միջին գլոբալ ջերմաստիճանը 1.48°C-ով բարձր է եղել նախարդյունաբերական մակարդակից։
2024 թվականը մնում է ամենատաք տարին գրանցումների սկսվելուց ի վեր և առաջինը, որի ջերմաստիճանը գերազանցել է 1850-1900 թվականների բազային ցուցանիշը 1.5°C-ով։