Աբովյանում չորս ավտոմեքենաներ են բախվել, կա տուժած
Իրավունք
15:21 20/12/2025
Հայաստան

Աբովյանում չորս ավտոմեքենաներ են բախվել, կա տուժած

Դեկտեմբերի 20-ին, ժամը 12։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «KIA», «Hongqi» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «KIA» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աբովյանում չորս ավտոմեքենաներ են բախվել, կա տուժած