Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ ներկայացուցիչն ասում է Աջափնյակի մետրոն շուտով կառուցելու ենք, բայց չգիտեն էլ 250 մլն դոլարը որտեղից են գտնելու. Մեսրոպ Մանուկյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՔՊ ներկայացուցչի ասում է, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է եկող տարի։ Սակայն անհրաժեշտ 250 միլիոն դոլարը չունեն ու չգիտեն էլ՝ որտեղից են ձեռք բերելու։
«Քաղաքային իշխանության՝ ՔՊ ներկայացուցիչն ասում է մետրոն շուտով կառուցելու ենք ( բայց կատակ էին անում) . . .
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան մի բան ձեզ «գոխտու» ասեմ։ Ձերոնք՝ Տիկոյենք, ասեցին որ մետրոյի ֆինանսավորման հարցը դեռ լուծված չի ու չգիտեն էլ 250 մլն դոլարը որտեղից են գտնելու . . .
Այնպես որ անհամբեր կսպասեմ հաջորդ տարվա նախընտրական «ՄԵՏՐՈՅԻՆ»
Չմոռանանաք, որ սրանք 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել . ..»,- գրել է Մ.Մանուկյանը։