Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավորներից մեկը մեզ՝ հոգևոր սպասավորներիս քողարկված սպառնում է ԿԳԲ-ով. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Քաղաքական
15:53 21/12/2025
Հայաստան

Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավորներից մեկը մեզ՝ հոգևոր սպասավորներիս քողարկված սպառնում է ԿԳԲ-ով. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է.

«Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգևոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով, թե՝ կամ սպասարկում եք տասը եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը, կամ թե մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ: Հետևելով Քրիստոսի օրինակին, որ չերկխոսեց չարի հետ, այլ ամեն փորձության պատասխանեց Աստծո խոսքով, ասում եմ. «Հետև’ս գնա, սատանա’»։

Իբրև կեցվածք և դիրքորոշում՝ միանում եմ խղճի և հայրենիքի կալանավոր Միքայել սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավորներից մեկը մեզ՝ հոգևոր սպասավորներիս քողարկված սպառնում է ԿԳԲ-ով. Ռուբեն վարդապետ Զարգարյան