Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ ԱՊՀ երկրների ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժ թանգարանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողով։
«Այսօր Պետական Էրմիտաժ թանգարանում կսկսվի Համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովի մի մասը։ Կկազմակերպվի կարճատև էքսկուրսիա», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Ռուսաստանի Դաշնություն, մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: