Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում, տուժածը հոսպիտալացվել է
Հասարակություն
07:35 22/12/2025
Հայաստան

Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում, տուժածը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 21-ին, ժամը 23։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 22-ին, ժամը 00:49-ին, մարվել՝ 02:15-ին: Այրվել են խոհանոցի և հյուրասենյակի փայտե առաստաղը (ընդհանուր մոտ 18 քմ) և ջերմահարվել տանիքը։ Մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում, տուժածը հոսպիտալացվել է