ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում
Քաղաքական
12:47 22/12/2025
Աշխարհ

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ ԱՊՀ երկրների ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժ թանգարանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը

Հիշեցնենք, որ այսօր  Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողով։

«Այսօր Պետական ​​Էրմիտաժ թանգարանում կսկսվի Համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովի մի մասը։ Կկազմակերպվի կարճատև էքսկուրսիա», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Ռուսաստանի Դաշնություն, մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում