Օրեր անց դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում. Դեսպանատուն
Քաղաքական
12:05 23/12/2025
Հայաստան

Օրեր անց դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում. Դեսպանատուն

Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։  Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։  Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,-նշում են դեսպանությունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder