Հալեպահայերի շրջանում վիրավորներ չկան
Հասարակություն
14:04 23/12/2025
Աշխարհ

Հալեպահայերի շրջանում վիրավորներ չկան

ՔԱՍԱՏ-ի ներքին ապահովական ուժերի և սիրիական բանակի ու ապահովական ուժերի միջև տեղի ունեցած փոխադարձ հրաձգության հետևանքով հայաբնակ թաղամասերում վիրավորներ չկան։ «Գանձասարի» հաղորդմամբ, մի քանի բնակարաններ մասնակի նյութական վնաս են կրել։

Այսօր Հալեպում հանդարտ վիճակ է։ Դպրոցները, համալսարանները և  պետական հաստատությունները փակ են՝ նկատի ունենալով Հալեպի նահանգապետի երեկ գիշեր կատարած հայտարարությունն առ այն, որ այսօր այդ կետրոններում գործունեությունը դադարեցված է։

Հրաձգությունների ժամանակ արձանագրվել է 8 վիրավոր և երկու զոհ, նաև սիրիական քաղաքացիական պաշտպանության ուժերից 2 զինծառայող է զոհվել։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հալեպահայերի շրջանում վիրավորներ չկան