Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ալիևն իր ծննդյան օրը Պուտինի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է վերջինիս մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ և առողջություն նախագահական պաշտոնավարման ընթացքում ։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ քննարկված հարցեր, մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։